Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Ճաքած ոտնաթաթերի դեմ 4 արդյունավետ միջոց. 168.am

Ճաքած ոտնաթաթերի դեմ 4 արդյունավետ միջոց. 168.am

Ճաքած ոտնաթաթերը ոչ միայն տգեղ են, այլև հաճախ ցավ են պատճառում։ Այս խնդրից ազատվելու համար կարող եք օգտագործել բնական միջոցներ, որոնք կօգնեն փափկացնել ոտքերը։

Մեղր։ Fithacker.ru-ն գրում է, որ եթե մաշկը հակված է չորության, կարող եք մեղր օգտագործել։ Մեղրը հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ ունի, ինչի շնորհիվ կարող է պայքարել վարակների դեմ։

Բաղադրիչներ.

  • տաք ջուր,
  • 1 բաժակ մեղր։


Ի՞նչ է հարկավոր անել. տաք ջուրը լցրեք տարայի մեջ։ Ավելացրեք մեղրն ու լավ խառնեք։ Ոտքերը ջրի մեջ դրեք 20-30 րոպե։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 1-2 անգամ։


Բուսական յուղ։ Բուսական յուղերը կօգնեն խոնավացնել ու պաշտպանել մաշկը։ Կարող եք օգտագործել ցանկացած բուսական յուղ՝ արևածաղկի, ձիթապտղի և այլն։

Շագանակագույն շաքար։ Շագանակագույն շաքարավազը կարող եք օգտագործել որպես սկրաբ՝ ճաքճքած ոտքերի համար։ Այն կօգնի մաքրել մաշկի մահացած հատվածները։ Այն նաև թթու է պարունակում, որը կարող է պայքարել բակտերիալ վարակի դեմ։

Բաղադրիչներ.

  • 2 ճաշի գդալ շագանակագույն շաքարավազ,
  • 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ,
  • 1 ճաշի գդալ մեղր,
  • 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ,
  • տաք ջուր։


Ի՞նչ է հարկավոր անել. խառնեք շաքարը, մեղրը, ձիթապտղի յուղն ու կիտրոնի հյութը։ Ավելացրեք տաք ջրին։ Ոտքերը ջրի մեջ թողեք 10 րոպե։ Շագանակագույն շաքարի մյուս մասը շրջանաձև շարժումներով քսեք ոտքերին։ Ոտքերը լվացեք տաք ջրով։


Կաթ։ Կաթը հարուստ է վիտամին A-ով և այլ սննդարար նյութերով, որոնք օգնում են փափկացնել մաշկը։

Բաղադրիչներ.

  • 1 բաժակ կաթ,
  • 4 ճաշի գդալ շագանակագույն շաքար կամ աղ,
  • կես բաժակ կոկոսի յուղ կամ մանկական օճառ,
  • 5-7 բաժակ տաք ջուր։


Ի՞նչ է հարկավոր անել. կաթն ավելացրեք տաք ջրին։ Ոտքերը դրեք ջրի մեջ 8-10 րոպեով։ Ավելացրեք շաքարը կամ աղը յուղին, լավ խառնեք։ Քսեք ոտքերին մերսող, շրջանաձև շարժումներով։ Լվացեք տաք ջրով։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպես խնամել ոտքերը. Սալուտեմ ամսագիր №3
Ինչպես խնամել ոտքերը. Սալուտեմ ամսագիր №3

Ոտքերն օգնում են տեղաշարժվել ամբողջ օրվա ընթացքում: Ամեն օր քայլքի ժամանակ ոտքերը, փաստորեն, իրենց վրա կրում են քաշը կրկնակի գերազանցող ծանրաբեռնվածություն: Այդ պատճառով շատ կարևոր է խնամել դրանք...

Սալուտեմ 3.2021
Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2
Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2

Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...

Էսթետիկ բժշկություն Սալուտեմ 2.2021
Ինչպե՞ս ազատվել ոտքերի տհաճ հոտից
Ինչպե՞ս ազատվել ոտքերի տհաճ հոտից

Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից...

Անձնական խնամք
Ինչպես ազատվել կոշտուկներից
Ինչպես ազատվել կոշտուկներից

Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին...

Անձնական խնամք
Ներաճած եղունգ. ի՞նչ անել. drtehmine.com
Ներաճած եղունգ. ի՞նչ անել. drtehmine.com

Ներաճած եղունգի խնդիրը բավականին տարածված արդի աշխարհում։ Հիմնականում այն առաջանում է ոտնաթաթի առաջին մատի վրա։ Ներաճման նախատրամադրող գործոն է ոտնաթաթի առաջին մատի շրջանի անատոմիական...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Միջոց` քրտինքի տհաճ հոտի դեմ
Միջոց` քրտինքի տհաճ հոտի դեմ

Թեև կարծիքներ կան, որ դեզոդորանտները կարող են վնասել առողջությանը, հնարավոր չէ չօգտագործել որևէ միջոց։ Ognov.ru-ն առաջարկում է բնական միջոց, որը կարող եք պատրաստել ինքներդ...

Բնական միջոցներով փափկեցրեք արմունկների և ծնկների մաշկը
Բնական միջոցներով փափկեցրեք արմունկների և ծնկների մաշկը

Ինչպես մարմնի մյուս բոլոր մասերը՝ արմունկներն ու ծնկները ևս ժամանակի ընթացքում մգանում են և չորանում, և դա տեղի է ունենում, քանի որ մաշկի տակ են կուտակվում մեռած բջիջները...

Ինչպես ազատվել ցելյուլիտից
Ինչպես ազատվել ցելյուլիտից

Կանանց մեծ մասին անհանգստացնում է ցելյուլիտի առաջացման հնարավորությունը:Պարզելու համար` սպառնու՞մ է ձեզ ցելյուլիտը, թե` ոչ, երկու մատների օգնությամբ բռնեք ազդրը և սեղմեք. եթե մաշկը ստանա նարնջի կեղևի տեսք, դա ցելյուլիտի նախանշան է...

Ինչպես ազատվել ոտքերի կոշտուկներից
Ինչպես ազատվել ոտքերի կոշտուկներից

Ոտքերի համար նախատեսված վաննաներ օճառով և սոդայով. պահանջվում է սոդա, օճառ և ջուր: Անհրաժեշտ է 3 թեյի գդալ սոդա և 1 ճաշի գդալ քերած օճառ: Այդ ամենը լուծում ենք 1 լիտր տաք ջրի մեջ: Եթե ոտքերի լոգանքի...

Գլիցերինի օգտակարությունը. 168.am
Գլիցերինի օգտակարությունը. 168.am

Գլիցերինը խոնավացնում է մաշկը, ունի մի շարք օգտակար հատկություններ: Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ այն դրական է ազդում մաշկի բոլոր տեսակների վրա...

Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com
Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com

Երկրագնդի բնակչության կեսը տառապում է սնկային այս կամ այն հիվանդությունից: Երբեմն այն կարող է սուր չարտահայտվել, սակայն բազում անհարմարություններ պատճառել, և մնում է հարմարվել դրան` առանց լուրջ քայլեր ձեռնարկելու...

Վարակաբանություն
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com

Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...

Առողջ և գեղեցիկ
Ինչպես ազատվել մեջքին առաջացած բշտիկներից
Ինչպես ազատվել մեջքին առաջացած բշտիկներից

Մեջքին բշտիկների առաջացման պատճառը բակտերիաներն են: Fithacker.ru-ն ներկայացրել է դրանցից ազատվելու մի քանի եղանակ...

​Ի՞նչ անել արմունկների մուգ գույնի դեպքում. ankakh.com
​Ի՞նչ անել արմունկների մուգ գույնի դեպքում. ankakh.com

Միայն երեխաների ու դեռատի աղջիկների արմունկներն են լինում սպիտակ: Ժամանակի ընթացքում արմունկների մաշկն անխուսափելիորեն մգանում է, դառնում անհարթ, որոշ դեպքերում թեփոտում է ու նույնիսկ ցավում...

Ոտքերի ճաքերի դեմ ավանդական բաղադրատոմս. 168.am
Ոտքերի ճաքերի դեմ ավանդական բաղադրատոմս. 168.am

Ոտքերի հատվածում մաշկը հաճախ է չորանում և ճաքճքում։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս միջոցն օգնում է ազատվել չոր, կոշտացած մաշկից, ճաքերից ու կոշտուկներից...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ